Ֆրանչայզինգ. բիզնեսի ընդլայնման նոր հնարավորություններ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակբա Բիզնես ակումբի շրջանակում գործարար համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին բիզնեսի համար կարևոր թեմայի՝ ֆրանչայզինգի առավելությունների, ոլորտում առկա ռիսկերի և զրոյից ֆրանշիզա ստեղծելու առանցքային հարցերի շուրջ զրուցելու։

Ակբա Բիզնես ակումբը հանդիպումը նախաձեռնել է Հայաստանի ֆրանչայզինգի ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Նպատակը՝ գործարարներին ֆրանչայզինգի ներկայացումն է, որը հնարավորություն է տալիս ռիսկերի համակողմանի գնահատմամբ տեղայնացնել պատրաստի բիզնես մոդելներ՝ ընդլայնելով սեփականը միջազգային շուկայում:

Ակբա Բիզնես ակումբի միջոցառման հյուրը ֆրանչայզինգի միջազգային փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշևսկին էր, ով իր մասնագիտական 15 տարիների ընթացքում ավելի քան 200 ֆրանչայզինգային նախագիծ է իրականացրել։

«Հայկական շուկան սուպեր աճի շրջանում է և առաջիկա տարիներին կշարունակվի այդպես մնալ։ Գործարարները, հասկանալով շուկայի հեռանկարները, կարող են ավելի խելամիտ մոտենալ ֆրանշիզային և ստեղծեն մոդելներ, որոնք երկարաժամկետ, կայուն զարգացում կունենան»,- նշել է ֆրանչայզինգի միջազգային  փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշևսկին:

«Ֆրանչայզինգը հնարավորություն է տալիս արդեն գործող բիզնեսն ընդլայնել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչպես նաև կայացած ու գործող բիզնեսներին դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը՝ զսպելով ռիսկերը և ստանալով աջակցություն բիզնեսի զարգացման հարցում»,- նշել է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի ղեկավար Արմինե Թումանյանը։

«Ակբա Բիզնես ակումբը շատ կարևոր աշխատանք է կատարում, այն միաձուլում է հայկական գործարար համայնքը ու համագործակցում տարբեր ընկերությունների, ասոցիացիաների հետ, որոնք, արդյունքում, տալիս են սիներգիայի էֆեկտ, ինչն անչափ կարևոր է»,- նշել է ՀՀ-ում  ֆրանչայզինգի ասոցիացիայի նախագահ Արթուր Վարդանյանը։ 

Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնեց այս ձևաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։ 

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
  • օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին:

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Հայերեն

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ