Հնդկաստանի նավթի նախարարը կոչ է արել ակտիվացնել նավթի և գազի արդյունահանումը երկրի տարածքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիփ Սինգհ Պուրին կոչ է արել ակտիվացնել նավթի և գազի արդյունահանումը երկրի տարածքում՝ նվազեցնելու հանրապետության կախվածությունը ներմուծումից և ապահովելու վառելիքի առկայությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NDTV-ն՝ մեջբերելով նախարարի խոսքերն, ով նաև կոչ է արել ակտիվ ներդրումներ կատարել նավթի ազգային արդյունահանման մեջ։

«Նավթի հետախուզումն ու արդյունահանումը մինչև 2030 թվականը 100 միլիարդ դոլարի ներդրումային հնարավորություններ են տալիս», - ասել է Պուրին՝ հավելելով, որ Հնդկաստանի տարածքում նստվածքային ավազանները պարունակում են մոտ 651,8 մլն տոննա հում նավթ և 1138,6 մլրդ խմ բնական գազ։ 

Նա նշել է, որ առայժմ հետազոտվել է Հինդուստանի նստվածքային ավազանի տարածքի միայն 10%-ը։

«Ինձ համար տարօրինակ է, որ Հնդկաստանն այդքան մեծ կախվածություն ունի նավթի ներկրումից՝ չնայած մեր ունեցած առատ երկրաբանական ռեսուրսներին։ Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նոր ռեսուրսների հայտնաբերմանը», - ասել է նախարարը:

Հայերեն

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն