Մարզեր

Ապարանի 19 գյուղական բնակավայրերում իրականացվել են շուրջ 10 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Ապարանի 19 գյուղական բնակավայրերում իրականացվել են շուրջ 10 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 19 գյուղական բնակավայրերում իրականացվել են 9,78 կմ ասֆալտապատման աշխատանքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով Արագածոտնի մարզում է։ 

Ծրագրի արժեքը 772 մլն դրամ է, որից 386 միլիոնը Կառավարության ներդրումն է։

Մ-3 մայրուղու Ապարան-Լուսագյուղ 3 կմ հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 892,5 մլն դրամ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում