Ռուսաստան

Օրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվեն

1 րոպեի ընթերցում

Օրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Օրենբուրգ քաղաքի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 16-ից կիրականացվեն Օրենբուրգ-Երևան ուղիղ չվերթներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Շիրակ Ավիա»-ն հուլիսի 16-ից վերսկսում է թռիչքները դեպի Երևան Օրենբուրգի օդանավակայանից։ Դեպի Հայաստան ուղիղ չվերթները կիրականացվեն B 737-500 ինքնաթիռներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ 2023 թվականի սեպտեմբերից Օրենբուրգ-Երևան ուղիղ չվերթներ չէին իրականացվել։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում