Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն բաղկացած է գործընկերների միջև բարեկամությունից․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն բաղկացած է գործընկերների միջև բարեկամությունից․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն համերաշխություն է անդամ երկրների միջև, այլ այն բաղկացած է գործընկերների միջև բարեկամությունից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բետելն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպել և մտքեր փոխանակել իմ գործընկերներից շատերի հետ: 

ՆԱՏՕ նշանակում է համերաշխություն անդամ երկրների միջև, բայց այն նաև ստեղծված է գործընկերների միջև բարեկամությամբ», - նշված է Բետելի գրառման մեջ։ 

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումներից, այդ թվում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Բելգիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարների հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում