Եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հիշեցնում է Պետական եկամուտների կոմիտեն: 

Հայտարարագրման գործընթացը հեշտացնելու համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ պատրաստվել է ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման հետ կապված ուղեցույց, որը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքի «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» բաժնում։

Ուղեցույցում ներկայացված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, մասնավորապես, ովքեր և երբ պետք է ներկայացնեն հայտարարագիր և վճարեն եկամտային հարկը, ինչպես հաշվառվել, մուտք գործել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, լրացնել և ներկայացնել տարեկան հաշվարկը (հայտարարագիրը), պատասխանատվություն սահմանող նորմերը, ինչպես նաև պարզեցված հաշվարկի լրացման ու ներկայացման կարգը և այլն։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին