Բայդենի մամուլի ասուլիսն առանց սայթաքումների չի անցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիս է անցկացրել լրագրողների հետ, որի նպատակն էր դեմոկրատ օրենսդիրների մի մասին, դաշնակիցներին և քվեարկողներին վստահեցնել, որ նա հարմար թեկնածու է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Associated Press-ը։

Հունիսի 27-ին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանավեճում անհաջող ելույթից հետո 81-ամյա Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ կարող է հաղթել ընտրություններում։  

Չնայած համեմատաբար վստահ ելույթին, այնուամենայնիվ, Բայդենը մի քանի անգամ շփոթվեց։ Երբ Բայդենին հարց ուղղեցին փոխնախագահ Քամալա Հարիսի մասին, նա Հարիսին անվանեց «փոխնախագահ Թրամփ»։

«Ես փոխնախագահ Թրամփին չէի ընտրի փոխնախագահի պաշտոնի համար, եթե կարծեի, որ նա ունակ չէ նախագահ լինել», - ասաց Բայդենը։

Սակայն միևնույն ժամանակ մի քանի անգամ շեշտեց, որ «պետք է ավարտին հասցնի աշխատանքը»։

Դեռ մամուլի ասուլիսից առաջ Բայդենը ևս մեկ սայթաքում էր ունեցել, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ներկայացնելիս նրան անվանել էր «նախագահ Պուտին»։

«Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին, - ասել էր Բայդենն՝ անմիջապես շտկելով խոսքը։ - Նախագահ Պուտի՞ն։ Դուք հաղթելու եք նախագահ Պուտինին»։

Միևնույն ժամանակ, ասուլիսի ընթացքում Բայդենը բարձր է գնահատել Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, խոսել է ինֆլյացիայի մակարդակի նվազման, իր նախագահության օրոք արտադրության ոլորտում 800 000 աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև արտաքին քաղաքականության մասին։ Բայդենը նաև մանրամասն պատասխաններ է տվել հարցերին՝ ի տարբերություն Թրամփի հետ բանավեճի։ 

Այնուամենայնիվ, մամուլի ասուլիսի ավարտից րոպեներ անց ևս իմ քանի դեմոկրատ կոնգրեսականներ միացել են առնվազն 1 տասնյակ օրենսդիրների՝ հրապարակային կերպով կոչ անելով, որ Բայդենը հրաժարվի ընտրապայքարից։

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում