Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային 40 միլիարդ եվրո կտրամադրի 2025 թվականին

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Ուկրաինային 40 միլիարդ եվրո կտրամադրի 2025 թվականին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում հայտարարել 2025 թվականին Ուկրաինային առնվազն 40 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին՝ հակամարտության ընթացքում Ռուսաստանին հակազդելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հայտարարության մեջ։

«Դաշնակիցները կհայտարարեն հաջորդ տարվա ընթացքում 40 միլիարդ եվրոյի չափով նվազագույն բազային ֆինանսավորում տրամադրելու և անվտանգության բնագավառում օժանդակության կայուն մակարդակ ապահովելու՝ իրենց մտադրության մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա հաղթանակ տանել»,- նշվում է Սպիտակ տան տարածած տեքստում:

Այս նախաձեռնության շրջանակներում ԱՄՆ-ի ֆինանսավորումն Ուկրաինային կտրամադրվի Կոնգրեսի կողմից արդեն հատկացված անվտանգության աջակցության փաթեթի միջոցներից, նշվում է հայտարարությունում։

ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը տեղի է ունենում հուլիսի 9-ից 11-ը Վաշինգտոնում: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում