ԱՄՆ ՄԶԳ-ն 5 միլիոն դոլար կտրամադրի Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության համագործակցությունը զարգացնելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հայտարարել է Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու և առաջ մղելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարն այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ 

Սամանթա Փաուերն իր խոսքում նշեց, որ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը քննարկվել են տեխնոլոգիաների հետ կապված հարցեր, որոնք կարող են ավելի բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը նվիրումով է մոտենում թվայնացմանը, տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը՝ ցանկանալով իրականություն դարձնել դրանց հետ կապված իրենց տեսլականը», - նշեց Փաուերը՝ շնորհակալություն հայտնելով «Ամազոն» ընկերության վեբ ծառայություններին, որոնք Հայաստանին օգնում են կյանքի կոչել այդ տեսլականը։

Նա նշեց, որ Հայաստանի և Amazon Web Service-ի միջև առկա համագործակցությունն ուղղված է Հայաստանի թվայնացված համակարգերն ամրացնելուն, հանրային ծառայությունները թվայնացնելուն, ինչպես նաև դիմակայունությունը կիբեռհարձակումների նկատմամբ երկրի դիմակայունությունն ապահովելուն։

Սամանթա Փաուերի խոսքով՝ պետական ծառայությունների թվայնացումը, նախևառաջ, կպահանջի անվտանգ և հուսալի թվային համակարգեր, որոնք կարող են դիմակայել կիբեռհարձակումներին, հարգել մարդկանց անձնական կյանքն ու անձնական տվյալները։

«Ես շատ ուրախ եմ այսօր հայտարարել, որ 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորում է տրամադրվելու Amazon Web Service-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցությունը զարգացնելու համար՝ նպատակ ունենալով նպաստել և առաջ մղել թվային վերափոխումը, ենթակառուցվածքը և ամպային ծառայությունները։ Հայաստանի կառավարությունը կնպաստի փորձագիտական զարգացմանը, կբերի նորարար տեխնոլոգիաներ իր քաղաքացիների համար՝ միևնույն ժամանակ պաշտպանելով նրանց անձնական տվյալները»,- ասաց Փաուերը՝ հավելելով, որ Amazon Web Service-ը Հայաստանին կօգնի արագորեն զարգացնել և թվայնացնել իր համակարգերը։ Այն նաև կտրամադրի կարևոր վերապատրաստման ծառայություններ ամպային հաշվարկների ոլորտում, կիբեռանվտանգության ոլորտում, ինչպես նաև կօգնի Հայաստանին կառուցել իր ինքնիշխանությունը և պաշտպանել նրանցից, ովքեր կցանկանան վնաս հասցնել։ 

Ըստ Սամանթա Փաուերի՝ «Ամազոն» ընկերության և Հայաստանի միջև համագործակցությունը կօգնի ՀՀ քաղաքացիների տրամադրել հուսալի տեղեկատվություն, ինչպես նաև Կառավարության համար հիմք կստեղծի ճշգրիտ տեղեկատվությունը ծառայեցնել սեփական քաղաքացիների շահերին։

«Այս նախաձեռնությունը միջազգային գործարար համայնքի կողմից կարող է ավելի շատ հետաքրքրություն բերել դեպի Հայաստան։ Ամենայն հավանականությամբ, կստեղծի նաև նոր աշխատատեղեր, կօգնի ընտանիքներին, որպեսզի ավելի մեծ գումարներ սկսեն վաստակել»,- նշեց Փաուերը՝ հավելելով, որ այս ամենն արվում է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ օգնելու Հայաստանին կառուցել արդյունավետ և երկարատև ժողովրդավարություն, որը կծառայի հայ ժողովրդին։  

Հայերեն العربية English Español Français Русский

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար

Մի խոչընդոտեք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը. Ռուբինյանը հորդորով դիմեց ընդդիմությանը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News