Վաշինգտոնում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնում հուլիսի 9-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը։ Եռօրյա գագաթնաժողովին մասնակցում են բոլոր 32 անդամ երկրների պատվիրակությունները, ինչպես նաև Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան և Ուկրաինան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը նշում է, որ գագաթնաժողովին իր բացման խոսքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է պաշտպանել Ուկրաինան Ռուսաստանից՝ նշելով, որ Ուկրաինան «կարող է և կկանգնեցնի (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինին»։

Իր ելույթի վերջում Բայդենը Ազատության նախագահական մեդալով պարգևատրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերին։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի առանցքում կլինեն Ուկրաինային ռազմական և հումանիտար օգնություն տրամադրելու նոր հանձնառությունները։

Բայդենը և Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների ու Ռումինիայի ղեկավարները Ուկրաինայի նախագահի հետ համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտնելով Կիևին հինգ լրացուցիչ Patriot համակարգեր և հակաօդային պաշտպանության այլ ռազմավարական համակարգեր տրամադրելու մասին։

Իր հերթին Foreign Policy պարբերականը գրում է, որ այս շաբաթ ՆԱՏՕ-ն պլանավորում է համաձայնեցնել Գերմանիայում հրամանատարական կենտրոնի բացումը, որտեղ պետք է վերապատրաստվեն ուկրաինական ուժերը՝ դաշինքին Կիևի հնարավոր անդամակցության համար։ ՆԱՏՕ-ում բազմիցս նշել են, որ Ուկրաինան դաշինքի անդամ կդառնա Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթվա գագաթնաժողովը կօգտագործի դաշինքին Կիևի անդամակցության գործընթացն առաջ մղելու համար։ 

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը