Աշխարհ

Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրել է 5,27 միլիարդ եվրոյի դրամաշնորհային օգնության համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրել է 5,27 միլիարդ եվրոյի դրամաշնորհային օգնության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևը և ԵՄ-ն ստորագրել են ֆինանսական համաձայնագիր, որը կարգավորում է Ukraine Facility ծրագրի շրջանակներում 5,27 միլիարդ եվրոյի չափով դրամաշնորհի ստացումը հաջորդ չորս տարիների ընթացքում: Փաստաթուղթը ստորագրել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Կառավարությունը վերջնական տեսքի է բերել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համաձայնությունն Ukraine Facility-ի շրջանակներում.... Սա վերջին գործարքն է, որն անհրաժեշտ է, որպեսզի  լիովին գործի դրվի Ukraine Facility ծրագիրը», - ասվում է նախարարների կաբինետի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Կառավարությունում պարզաբանել են, որ Ukraine Facility ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում բյուջետային աջակցությունը, ներառյալ՝ վարկերն ու դրամաշնորհները, կկազմի 38,27 միլիարդ եվրո: 

Ըստ հաղորդագրության՝ 2024 թվականին Ուկրաինան ակնկալում է ստանալ 16 միլիարդ եվրո օժանդակություն, որից 3 միլիարդ եվրոն կստացվի դրամաշնորհների տեսքով: Միջոցների ստացումը սպասվում է եռամսյակը մեկ՝ ԵՄ պայմանների կատարման պայմանով:

Փետրվարի 1-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ երկրների ղեկավարները հավանություն էին տվել 2024-2027 թվականներին Կիևին 50 միլիարդ եվրոյի հատկացմանը՝ Ukraine Facility հատուկ հիմնադրամի շրջանակներում: ԵՄ-ն ամեն տարի կկատարի  վճարումների հաստատում՝ Կիևի կողմից Բրյուսելի պահանջների կատարման մասին Եվրահանձնաժողովի զեկույցի հիման վրա։ Պահանջները ներառում են պայքարը կոռուպցիայի դեմ, մարդու իրավունքների և փոքրամասնությունների իրավունքների հարգումը և պաշտպանությունը: 

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

Քաղաքականություն

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

Աշխարհ

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

Աշխարհ

Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

ԱՄՆ-ը չի կարող ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայում

Աշխարհ

ԱՄՆ-ը չի կարող ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայում

Եվրոպական ինդեքսներ- 19/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 19/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 19/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 19/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 19/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 19/07/24

Նավթի գները նվազել են - 19/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 19/07/24

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

Աշխարհ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն

Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում