Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ IDBank-ում տեղի է ունեցել IDBank Premier League 2023-2024-ի ամփոփումն ու տարվա լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը։ 

IDBank-ի մարկետինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ սա IDBank-ի  առաջին փորձն էր՝ սպորտային նման մեծ մրցաշրջանում ներգրավված լինելու որպես հովանավոր․ 

«Նաև մեծ պատասխանատվություն էր, քանի որ ունեինք գերնպատակ՝ մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում, իսկ առաջնությունն ավելի գունեղ ու հետաքրքիր դարձնել։ Ուրախ ենք այսօր պարգևատրել առաջնության լավագույններին, ու քանի որ թե ֆուտբոլիստները, թե մարզիչները շատ են ճամփորդում, որոշեցինք նրանց նվիրել IDBank-ի Travel քարտեր՝ առանց սպասարկման վճարի 5 տարի ժամկետով և իհարկե դրամական պարգև շնորհել։ Հուսով ենք, որ մրցանակակիրները կվայելեն Travel քարտի բոլոր առավելություններն ու հաճելի ճամփորդություններ կունենան», - ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։ 

Պարգևատրվեցին IDBank Premier League-ի տարվա լավագույն մարզիչ Եղիշե Մելիքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից, տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Տենտոն Յեննեն «Արարատ-Արմենիա» թիմից, տարվա լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը՝ «Նոա» թիմից և տարվա լավագույն գոլ խփած ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» թիմից։

IDBank-ը հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը, իսկ Պրեմիեր լիգայի 2023-2024 մրցաշրջանն անվանվել է IDBank Պրեմիեր Լիգա։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

 

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը