Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի 15 ուսուցիչ այս տարի կմասնակցի Ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպության ծրագրին, որը իրականացվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 

«Արդեն երրորդ տարին անընդմեջ Ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, կազմակերպում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, որն այս տարի տեղի կունենա 2024 թ. հուլիսի 7-14-ը: Ծրագիրը շարունակական է: Այս որոշման վրա ազդել է նախորդ տարվա փորձը, ինչպես նաև վերապատրաստված ուսուցիչների մեկ տարվա արդյունավետ աշխատանքը ԱՄՆ տարբեր նահանգների ուսուցիչների և աշակերտների հետ:

Այս տարի ծրագրին մասնակցում են 15 ուսուցիչներ՝ ԱՄՆ 15 տարբեր նահանգներից։  

Ծրագրի 2024 թ. մասնակիցները, ծանոթանալով Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդներին, շեշտադրումներին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվային նյութերին, թանգարանի թեմատիկ շեշտադրումներին, պարտավորված են ծրագրի ավարտից հետո վերապատրաստել իրենց նահանգների այլ ուսուցիչների, մասնակցել նահանգային գիտաժողովների՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատրաստել մեկ դասի պլան:

Վերապատրաստման ծրագրի մի մասն անցկացվելու է ՀՑԹԻ գիտաժողովների սրահում՝ դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով: Մասնակիցներին ներկայացվելու է Հայոց ցեղասպանության պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական դիտանկյունները՝ միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա պետական անպատժելիության, թուրքական ժխտողականության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկայիս քաղաքական իրավիճակի, տնտեսական իրադրության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում