Քաղաքականություն

Իրանում նոր նախագահ կդառնա Մասուդ Փեզեշքիանը

1 րոպեի ընթերցում

Իրանում նոր նախագահ կդառնա Մասուդ Փեզեշքիանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։

«Փեզեշքիանը, որը ուրբաթ օրը կայացած ընտրություններում հավաքել է ձայների մեծամասնությունը, Իրանի հաջորդ նախագահն է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարարությունը: 

Փեզեշքիանն ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ավելի քան 16 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից՝ պահպանողական թևի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 13 միլիոն, հայտարարել են ընտրական հանձնաժողովում:

Երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է գրեթե 50 տոկոս։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում