Ռուսաստան

Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միութենական պետությունը զարգանում է, և առաջին փուլում անհրաժեշտ է լուծել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթի հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

«Ինչ վերաբերում է միութենական պետությանը, այն զարգանում է: Մենք հիշում ենք այն բոլոր նպատակներն ու խնդիրները, որոնք դրված էին սկզբնական փաստաթղթերում, և մենք, ըստ էության, գնում ենք այս ճանապարհով: Բելառուսի նախագահը կարծում է, և ես աջակցում եմ նրան, որ առաջին փուլում անհրաժեշտ է լուծել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթի հարցեր»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանն ու Բելառուսը Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել են դեռ 1999–ին:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում