Թուրքիա

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում  հանդիպման ընթացքում քննարկել  են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և  Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին  ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանային և գլոբալ կայունության ապահովման համար:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է հող ձևավորել հրադադարի համաձայնագրի, ապա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում