Քաղաքականություն

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի անվտանգության համակարգի ամրապնդման եւ տնտեսական հզորացման հարցերը:

«Կողմերը կարևորել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Զրույցի առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում