Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի  չափահաս բնակիչների գրեթե մեկ երրորդը կամ 1,8 միլիարդ մարդ ենթարկվում է սրտանոթային, ուռուցքաբանական և այլ հիվանդությունների մեծ ռիսկի, քանի որ չի կատարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնարարականները կանոնավոր ֆիզիկական ակտիվության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է կազմակերպության զեկույցում։

2022 թվականի վիճակագրության համաձայն՝ «աշխարհում չափահաս մարդկանց գրեթե մեկ երրորդը (31%-ը), այսինքն՝ մոտավորապես 1,8 միլիարդը, չի պահպանել ֆիզիկական ակտիվության առաջարկված մակարդակները։ Փորձագետներն անհանգստացած են, որ «մեծահասակների շրջանում ֆիզիկական ակտիվության բացակայության միտումը 2010-ից մինչև 2022 թվականը մոտ հինգ տոկոսային կետով աճել է»։

«Եթե այս միտումը պահպանվի, ապա, ըստ կանխատեսումների՝ մինչև 2030 թվականը սակավաշարժ ապրելակերպի մակարդակը կաճի մինչև 35 տոկոս», - արձանագրել է ԱՀԿ-ն՝ հիշեցնելով, որ մեծահասակներին խորհուրդ է տրվում շաբաթական 150 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական վարժություններ կամ 75 րոպե բարձր ինտենսիվության  ծանրաբեռնություններ: Ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ընդգծել են մասնագետները, մեծացնում է ինֆարկտների, ինսուլտների, երկրորդ տիպի շաքարախտի, դեմենցիայի, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը։

Զեկույցում ասվում է, որ անբավարար ֆիզիկական ակտիվությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց (34%), քան տղամարդկանց (29%) շրջանում։ Որոշ երկրներում այդ տարբերությունը հասնում է 20 տոկոսային կետի։ 60 տարեկանից բարձր մարդիկ ավելի քիչ են ակտիվ, քան մյուս տարիքային խմբերը, ինչն «ընդգծում է տարեց մարդկանց շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման կարևորությունը», - արձանագրել են ԱՀԿ-ում:

Հայերեն English

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար