Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրի դեսպաններ Բրյուսելում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում հաստատել են Մարկ Ռյուտեի թեկնածությունը կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։ 

Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է 5 տարի ժամկետով։ 

Նա իր պարտականություններին կանցնի հոկտեմբերից՝ փոխարինելով նորվեգացի Յենս Ստոլտենբերգին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում