Նիգերի հարավ-արևմուտքում զինյալների հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերի հարավ-արևմուտքում զինյալների հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, ևս ինը՝ վիրավորվել։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է AFP-ն։

Ըստ AFP-ի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել Թիլաբերիի տարածաշրջանի Թերայի դեպարտամենտում։ Զինված ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հարձակման զոհ է դարձել 20 զինծառայող և 1 խաղաղ բնակիչ:

Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել զոհվածների հիշատակին։

Նիգերի հարավ-արևմտյան մարզերը, որոնք գտնվում են Մալիի և Բուրկինա Ֆասոյի հետ սահմանների մերձակայքում, արդեն առաջին տարին չէ, որ մնում են ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների ակտիվության գոտի:    

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում