ԱՄՆ-ը փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում հարկային արտոնություններից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն  ռուս դիվանագետներին ծանուցել է վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես   հայտնում է Kommersant-ը,այս մասին  ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ 

Նրա խոսքով, ռուս դիվանագետներից նաև վերցվել  են հարկային արտոնությունները։ Հյուպատոսական ծառայությունները կշարունակվեն։

«Ամերիկացիները մեզ ծանուցում են  ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,- լրագրողներին ասել է Անտոնովը: 

Նա նշել է, որ դիվանագետները կշարունակեն աշխատել և բոլոր ջանքերը կներդնեն տեղի ռուսներին իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։

Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։

Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը