ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել է վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Kommersant-ը,այս մասին ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Նրա խոսքով, ռուս դիվանագետներից նաև վերցվել են հարկային արտոնությունները։ Հյուպատոսական ծառայությունները կշարունակվեն։
«Ամերիկացիները մեզ ծանուցում են ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,- լրագրողներին ասել է Անտոնովը:
Նա նշել է, որ դիվանագետները կշարունակեն աշխատել և բոլոր ջանքերը կներդնեն տեղի ռուսներին իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։
Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։