Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը միշտ կլինեն բարեկամներ եւ կզարգացնեն երկկողմ հարաբերությունները․ Զախարովա

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ  Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական բոլոր իրադարձությունները Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության ներքին գործն են։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մակարդակից՝ ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան նշել է, որ դրանք միշտ կառուցվել են իրավահավասարության, փոխշահավետության, տարածաշրջանում իրավիճակի բարդության ընկալման հիման վրա։

«Շատերն են ուզում փլուզել այդ հարաբերությունները, շատերը քիչ ջանք չեն գործադրել դրանք վնասելու համար, բայց, իմ կարծիքով, Ռուսաստանն իր բաց սրտով ու հոգով արել է ամեն ինչ, որպեսզի ձախողվեն այդ փորձերը՝ ուղղված ոչ թե Ռուսաստանի, այլ հենց երկկողմ հարաբերությունների կործանման դեմ, որոնք հարվածել են առաջին հերթին հայ ժողովրդին ու տարածաշրջանի կայունությանը։ Կարելի է ասել՝ հենց տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար են զոհաբերվել բազմահազար կյանքեր ու ճակատագրեր, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների՝ մեր զինծառայողների, որոնք պաշտպանել են տարածաշրջանն ու հայ ժողովրդին։ Մենք այնքան հոգի ենք դրել, այնքան ուժ ու ջերմություն ենք ներդրել մեր հարաբերությունների զարգացման համար, որ որեւէ կերպ  հնարավոր չէ դրանք փչացնել։ Այդ ամենը պետք է հաշվի առնել»,- ասել է Զախարովան՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը միշտ կլինեն բարեկամներ եւ կշարունակեն զարգացնել երկկողմ հարաբերությունները։

Հայերեն English Français Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում

Մոսկվայում կազմակերպվել է դասական երաժշտության երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին

ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը