Հայաստանի պատմությունն ինձ շատ է տպավորել. վրաց գրող Դավիթ Մաղրաձեն Երևանում հանդիպեց ուսանողների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդումը՝ Հայաստանում Վրաստանի դեսպանությունը Երևան էր հրավիրել վրաց գրող և քաղաքական գործիչ Դավիթ Մաղրաձեին:

Հունիսի 6-ին նա հանդիպեց մի խումբ հայ ուսանողների հետ, որոնք վրացերեն են ուսումնասիրում տարբեր ուսումնական հաստատություններում, ընթերցեց իր ստեղծագործություններն ու նրանց հետ զրուցեց գրականության դերի ու նշանակության մասին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մաղրաձեն ասաց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանում, ուր երկար ժամանակ չէր այցելել: «Հայտնի իտալացի արձակագիր Տոնինո Գուերան յուրահատուկ կերպ է արտահայտել Հայաստանից ստացած տպավորությունները՝ նշելով, որ Հայաստանում հոգևորականներն իրենց աղոթքներով հալեցրել են ժայռերն ու այդպես վանքեր կառուցել: Այս խոսքերը շատ մեծ տպավորություն են թողել ինձ վրա: Հայաստանի պատմությունը՝ ևս»,-նշեց գրողը:

Նա կատակով ասաց՝ գրել սկսել է այն ժամանակ, երբ դեռ գրել չգիտեր: «Աստված ստեղծել է մարդուն, մարդը ստեղծել է քաղաքացուն, իսկ գրելու առաքելությունն այդ քաղաքացու մեջ մարդուն գտնելն է: Կարծում եմ՝ քաղաքացու մեջ պետք է փրկել մարդուն, ինչպես վայրկյանի մեջ պետք է փրկել հավերժությունը»,-ընդգծեց Մաղրաձեն:

Գրողի ստեղծագործություններում տարբեր թեմաներ են արծարծվում, սակայն մեծ տեղ է տրվում հայրենիքին: Ըստ Մաղրաձեի՝ եթե փորձի մեկ բառով ասել, թե ինչ է հայրենիքը, կնշանակի, որ ոչինչ չի ասում: «Հայրենիքի մասին պետք է խոսել ու նկարագրել այն կյանքով, ապրածով»,-շեշտեց Դավիթ Մաղրաձեն:

Գրողը մեծ նշանակություն է տալիս հայ երիտասարդների հետ հանդիպմանը: Նա հաճախ է լինում Եվրոպայում, ԱՄՆ-ում, բայց Կովկասը յուրահատուկ է համարում, քանի որ այն բոլորովին այլ հույզեր է արթնացնում: «Երբ եկա այստեղ ու տեսա Արարատ լեռը, ինձ Նոյ էի զգում»,-ասաց գրողն ու հայերեն շնորհակալություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու համար:

Դավիթ Մաղրաձեն ծնվել է 1962 թվականին Թբիլիսիում։ Բանասեր է, դասավանդել էԹբիլիսիի պետական համալսարանում: Իր առաջին ստեղծագործությունները Դավիթ Մաղրաձեն տպագրել է 1980-ական թվականներին։ Մի քանի տարի խմբագրել է վրացական «Ցիսկարի» գրական ամսագիրը։ Եղել է Վրաստանի մշակույթի նախարար, խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շևարդնաձեի կառավարման տարիներին, սատարել է Վարդերի հեղափոխությանը, դերակատարում է ունեցել նաև 2009 թվականի ցույցերի կազմակերպման գործում, երբ պահանջում էին նախագահՄիխայիլ Սաակաշվիլիիհրաժարականը։ Ղեկավարել է վրացական ՊԵՆ ակումբը, որի հիմնադիրներից է։ Նա պարգևատրվել է վրացական ու միջազգային մի շարք գրական մրցանակներով։2023 թվականին Մադրիդի Սերվանտեսի ինստիտուտը Դավիթ Մաղրաձեին պարգևատրել է Սերվանտեսի ինստիտուտի «Ճանաչման մեդալով»։Նա Վրաստանի օրհներգի բառերի հեղինակն է։

Հայերեն ქართული

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները