Երևան

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

1 րոպեի ընթերցում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի և նոր տեսք կունենա։ Տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ձեռքբերման մրցույթներն արդեն կայացել են,  այժմ պայմանագրերի կնքման փուլում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

«Աղի լճի տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ձեռքբերման մրցույթները կայացել են, պայմանագրերի կնքման փուլում են գտնվում։ Նախատեսվում է իրականացնել ավտոկայանատեղիի, արտաքին լուսավորության համակարգի, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի, ցնցուղների և սանհանգույցների, մարզասարքերով հագեցված սպորտային հրապարակի կառուցում: Այս շաբաթվա վերջ պլանավորում ենք արդեն սկսել աշխատանքները»,-ներկայացրել է Թևոսյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում