Քաղաքականություն

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանն ու ժողովրդավարությանը․Վասիլիս Մարագոս

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանն ու ժողովրդավարությանը․Վասիլիս Մարագոս

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Միությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանն ու ժողովրդավարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում «Բաց կառավարման Արևելյան գործընկերության երկրների» համայնքային հանդիպման բացմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազորդեսպան Վասիլիս Մարագոսը՝ ընդգծելով ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ կապված ժողովրդավարական բաց կառավարության սկզբունքների հետ։

Նրա կարևորեց բաց կառավարման և հաշվետվողականության սկզբունքները՝ հաստատուն լինելու և քաղաքացիներին աջակցելու տեսանկյունից։

Բացի այդ՝ Մարագոսն էական համարեց քաղաքացիներին բոլոր գործողությունների ու ծրագրերի առանցքում ունենալը։

«Մենք ցանկանում ենք հզորացնել մասնակցայնությունը, երկխոսությունը։ Ցանկանում ենք քաղաքացիական մասնակցությունը զարգացնել, ինչպես նաև երկխոսությունը՝ քաղհասարակության, փորձագետների և կառավարության միջև»,-նշեց Մարագոսը՝ կարևորելով նաև տեղական կառավարման մարմինների մասնակցայնությունը և ապակենտրոնացումը։

Այդ համատեքստում նա հայտնեց, որ Հայաստանում ԵՄ-ն աջակցում է Սյունիքի դիմակայունության բարձրացմանը, որը տուժել է հակամարտության հետևանքով։

Այդ նպատակով, ըստ նրա, կենտրոնացվում են ռեսուրսները՝ ապահովելու ներդրումներ նախ ԵՄ-ի կողմից, ապա նաև՝ այլ ներդրողների։

Ըստ Մարագոսի՝ այդ ամենը միտված է Սյունիքում քաղաքացիների կարողությունների զարգացմանը, նրանց առաջնահերթությունների կարևորմանն ու խնդիրների լուծմանը։

ԵՄ դեսպանի տեղեկատվությամբ՝ երկու օր առաջ էլ մեկնարկել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության նոր օրակարգի քննարկումներն ու բանակցությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում