Քաղաքականություն

Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ բաց հարցերը գնալով նվազում են

1 րոպեի ընթերցում

Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ բաց հարցերը գնալով նվազում են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ չլուծված հարցերի թիվը նվազել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մի քանի օր առաջ մենք Հայաստանից ստացանք նոր նախագիծ, պետք է ասեմ, որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ բաց հարցերը գնալով նվազում են, այսինքն՝ մենք դրական ենք գնահատում դինամիկան», - նշել է Բայրամովը։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և իր հերթին պատրաստ է ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը։

Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում