Հասարակական

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնy hունիսի 1-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության Սևանի հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Փ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա ցուցափեղկին. ուղևոր Ա. Խ.-ն (ծնված 1964 թ.) տեղում մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում