Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 11-ին, ժամը 22:02-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են չորս ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 16/6 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1997 թ․), «Toyota» (վարորդ՝ Է․ Ա․, ծնվ․ 1997թ․), «Ford» (վարորդ՝ Կ․ Ն․, ծնված 1993 թ․) և «Tesla» (վարորդ՝ Մ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները։ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, փակել «Ford» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին