Միջազգային

Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսիա 1» հեռուստաալիքը հայտարարել Է մայիսի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12: 00-ին (Երևանի ժամանակով 13։00-ին) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ուղիղ հեռարձակման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեռարձակման անոնսը հայտնվել է «Россия 1» հեռուստաալիքի «Вести недели» ծրագրում։

Դաշնության խորհրդի կանոնակարգի կոմիտեի ղեկավար Վյաչեսլավ Տիմչենկոն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին: Նա նշել էր, որ միջոցառման ժամը հայտնի կդառնա ավելի ուշ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում