ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները կարող են Իրանի դեմ պատժամիջոցների հարցը քննարկել ապրիլի 16-ին կայանալիք տեսակոնֆերանսի ընթացքում, սակայն Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում պատժամիջոցների պատրաստման գործընթացը, քանի որ այն գաղտնի է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստի գործակալությունից, այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փեթեր Ստանոն։

«ԱԳ նախարարությունների ղեկավարների խորհրդակցությանը կքննարկվեն Իրանի կողմից էսկալացիային ուղղված հետագա քայլերը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ պատասխանելով հարցին, թե երբ կարող են նոր սահմանափակումներ մտցնել Իրանի դեմ։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Իրանի ներկայացուցիչները (ֆիզիկական անձինք և կազմակերպություններ) արդեն իսկ պատժամիջոցների ցուցակներում են ներառված Եվրամիության մի քանի պատժամիջոցների ռեժիմներին համապատասխան, սակայն պատժամիջոցների մշակման և ընդունման համար պատասխանատու են ԵՄ երկրները: Եվրահանձնաժողովում նման գործընթացները չեն մեկնաբանում՝ դրանց գաղտնիության պատճառով։

«Իրանի ներկայացուցիչներն արդեն եվրոպական պատժամիջոցների տակ են գտնվում տարբեր ռեժիմների շրջանակներում... Ցանկացած պատժամիջոցի մշակումն ու ընդունումը կատարվում է անդամ պետությունների տնօրինությամբ, մենք նման գործընթաց չենք կանխատեսում, քանի որ այն գաղտնի է», - պարզաբանել է Ստանոն։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ ԵՄ-ում կարող են Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը դիտարկել Իսրայելի վրա հարձակումից հետո։

Հայերեն فارسی Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը