Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով բրիտանական Times-ի հրապարակած այն տեղեկատվությանը, թե Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ' Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ։

«Հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ:

Բրիտանական պարբերականի կողմից տարածված այս տեղեկությունը հերքեց նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։

«Ներքին գործերի նախարարությունը՝ մասնավորապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, նման տեսակի բանակցությունների մեջ ներգրավված չէ և չի էլ եղել»,-ընդգծեց Նելլի Դավթյանը՝ հստակեցնելով, որ իրենց օրակարգում նման հարց չկա։

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը 2023 թվականին օրենք է ընդունել ապօրինի ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու մասին։ Դրանով Մեծ Բրիտանիայի օրենսդրության մեջ ամրագրվել է, որ Ռուանդան անվտանգ երկիր է փախստականների համար, որոնք ապաստան են փնտրում։

2023 թվականին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեյմս Կլեվերլին Ռուանդայի հետ համաձայնագիր էր ստորագրել, որը ենթադրում էր Մեծ Բրիտանիայում ապօրինի գտնվող միգրանտներին Ռուանդա արտաքսելու հնարավորություն։

Մեծ Բրիտանիան և Ռուանդան նման համաձայնագիր ստորագրել էին նաև 2022 թվականին, սակայն հետագայում Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանն ապօրինի էր համարել այդ համաձայնագիրը՝ նշելով, որ Ռուանդան կարող է այդ մարդկանց արտաքսել իրենց երկրներ, որտեղ նրանք կարող են հետապնդվել։

Համաձայնագրի նոր տարբերակում հաշվի են առնվել Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի դիտարկումները։ Նոր տարբերակում ամրագրված են հստակ երաշխիքներ, որ Ռուանդան Մեծ Բրիտանիայից ուղարկված ներգաղթյալներին չի արտաքսի իրենց երկրներ։

Հայերեն Español

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը