Միջազգային

Պետեր Պելեգրինին ընտրվել է  Սլովակիայի նախագահ

1 րոպեի ընթերցում

Պետեր Պելեգրինին ընտրվել է  Սլովակիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի խորհրդարանի ղեկավար Պետեր Պելեգրինին հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53,12 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սլովակիայի Ընտրությունների և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության պետական ​​հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Բուրդան՝ մանրամասնելով, որ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով առաջին տեղում Պետեր Պելեգրինին է, ով քվեարկությամբ ընտրվել է նախագահ:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Սլովակիայի նախկին արտգործնախարար Կորչոկը, ավելի վաղ ընդունել էր պարտությունը և շնորհավորել Պելեգրինիին հաղթանակի կապակցությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պելեգրինիի օգտին քվեարկել է 1 միլիոն 409 հազար 255 ընտրող, իսկ Կորչոկի օգտին՝ 1 մլն 243հազար 709։

Ընդհանուր առմամբ, Սլովակիայում ընտրելու իրավունք ունի մոտ 4,3 մլն քաղաքացի։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, ընտրողների մասնակցությունը կազմել է 61,14 տոկոս, մարտի 23-ին կայացած առաջին փուլում՝ 51,91 տոկոս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում