Միջազգային

Մոսկվայում եղանակային պայմանների պատճառով փակել են զբոսայգիները և կենդանաբանական այգին

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում եղանակային պայմանների պատճառով փակել են զբոսայգիները և կենդանաբանական այգին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում եղանակային պայմանների պատճառով փակվել են զբոսայգիները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

Նշվում է, որ Մոսկվայի զբոսայգիները կարգավորող «Մոսգորպարկ»-ը հայտարարել է, որ զբոսայգիների բացվելու մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Եղանակային պայմանների պատճառով փակ են Գորկու անվան զբոսայգին, «Սոկոլնիկի»-ն և «Խոդինսկոյե պոլե»-ն։

Մոսկվայում կենդանաբանական այգին նույնպես ապրիլի 3-ին փակվել է ուժեղ քամու պատճառով։

«Գովորիտ Մոսկվա» պարբերականը նշում է, որ Մոսկվայում քամու պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ։ Սպասվում է փոթորկալի քամի՝ 16-21 մ/վրկ պոռթկումներով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը բնակիչներին կոչ է արել չպատսպարվել ծառերի տակ, զգույշ լինել գովազդային վահանակներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում