Տարածաշրջանային

ԱՄՆ-ն ապացույցներ չունի Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. Քիրբի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ապացույցներ չունի Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. Քիրբի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ապացույցներ չունի այն մասին, թե Իրանը հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում օգտագործելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ես տեղյակ չեմ որևէ կոնկրետ հաստատման մասին, որ իրանական հրթիռներ են մատակարարվում Ռուսաստանին՝ Ուկրաինայում կիրառման համար», - հայտարարել է նա՝ անդրադառնալով լրագրողի համապատասխան հարցին։

Միևնույն ժամանակ Քիրբին հերթական անգամ պնդել է, որ Իրանը շարունակում է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին և նույնիսկ օգնում է Մոսկվային արտադրել իրանական նմուշի ԱԹՍ-ներ։ Քիրբին նաև հայտնել է, որ Ռուսաստանն օգտագործում է Հյուսիսային Կորեայից ձեռք բերված բալիստիկ հրթիռներ։

Ապրիլի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել էր, որ իր գործընկերոջ հետ Փարիզում կայացած հանդիպմանը «անդրադարձել են իրանական հրթիռներին, որոնք մատակարարվում են Ռուսաստանին և օգտագործվում ուկրաինացիների դեմ»։

Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, Բլինքենի պնդմամբ, «աշխատում են միասին», որպեսզի թույլ չտան Իրանի, Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին տրամադրվող ցանկացած նման օգնություն:

Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են, որ Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր են մատակարարվել Ուկրաինայում կիրառման համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրություններն անվանել է ապատեղեկատվություն և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության թռչող սարքեր։ 2022 թ․ նոյեմբերին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ հանրապետությունն ԱԹՍ-ներ է մատակարարել Ռուսաստանին, բայց փոքր քանակությամբ և ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի ամիս առաջ:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում