«Շառլ Ազնավուր-100» միջոցառումների շարքը Գյումրիում ազդարարվեց հայտնի երգիծանկարիչ Ռընե Հովիվի՝ Ազնավուրին նվիրված ցուցադրությամբ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Գյումրիում ազդարարվեց ապրիլի 1-ին ֆրանսահայ հայտնի երգիծանկարիչ Ռընե Հովիվի (Խորեն Հովիվյան)՝ Ազնավուրին նվիրված ցուցադրությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրությունը բացվեց Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում։

Ռընե Հովիվը ձեւավորել է Ազնավուրի համերգների ցուցապաստառները, նրա աշխատանքների մեջ տեղ են գտել Ազնավուրի ծաղրանկարները:

«Ռընե Հովիվը Գյումրիում առաջին անգամ է և դրանով իսկ ստանում է իր մկրտությունը մեր հայրենի քաղաքում։ Երկու տարի առաջ այս շարքը ներկայացվել է Երևանում։ Ազնավուրի ծննդյան 100 ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո նշվում է ամբողջ աշխարհում։ Ընդունեք այս ցուցադրությունը որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ, որպես «Շառլ Ազնավուր-100» միջոցառումների պաշտոնական բացում»,-ողջունելով ցուցադրության մասնակիցներին՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Ցուցադրությանը ներկայացված են նաեւ 4 անիմացիոն պատկերներ, գծանկարների հեղինակը Ռընե Հովիվն է, իսկ տեսահոլովակների հեղինակները՝ Ասլամազյան քույրերի թանգարանի տնօրեն Կարեն Բարսեղյանն ու լուսանկարիչ Գուրգեն Գինոսյանը։

Միջոցառումը պաշտոնապես ներառված է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024» միջոցառումների շարքում:

Խորեն Հովիվյանը ծնվել է 1929-ինՖրանսիայիՎիենքաղաքում։ Հայրը՝ Վահան Հովիվյանը, ծնվել էԱրևմտյան ՀայաստանիՍեբաստիաքաղաքում, եղել էՀայոց ցեղասպանությունիցհետո Հովիվյանների մեծ ընտանիքի միակ վերապրողը։ Նրա մանկությունն անցել է Բեյրութի ամերիկյան որբանոցում, որտեղից էլ տեղափոխվել է Ֆրանսիա։ 1947 թվականին Վահան Հովիվյանը ընտանիքով ներգաղթել էԽորհրդային Հայաստան, երկու տարի անց կեղծ ամբաստանությամբ ընտանիքն աքսորվել էԱլթայի երկրամաս՝ ցմահ բնակության։Ստալինիմահից հետո՝ 1957 թվականին է ընտանիքը վերադարձել էՀայաստան, որտեղից էլ յոթ տարի անց՝Ֆրանսիա։

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս