ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խաղաղության եվրոպական հիմնադրամն այս տարի 5 միլիարդ եվրո կստանա Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Խաղաղության եվրոպական հիմնադրամն այս տարի 5 մլրդ եվրո կստանա Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, իսկ ԵՄ ուսումնական առաքելությունը կուժեղացվի»,- ասել է Շոլցը։