Հայաստանում նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, 9 տոկոսը բաժին է ընկել արևային կայաններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից 9 տոկոսն արտադրել են արևային կայանները, երկրում սպառվել է, սակայն, 6.4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում:

«8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա է արտադրվել մեր բոլոր կայաններում միասին վերցրած: Ատոմակայանի բաժինը մոտ 30 տոկոս է, ջէկերի բաժինը՝ մոտ 42 տոկոս, հէկերինը՝ 18.6 տոկոս: Անընդհատ ավելանում է արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան և արդեն հասնում է մոտ 9 տոկոսի»,-ասաց Սանոսյանը:

Արևային կայանները նախորդ տարի արտադրել են 252 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Արևային կայանների ընդհանուր հզորությունն արդեն 473 մեգավատի է հասնում, որն, ըստ նախարարի, հսկայական թիվ է:

Նախարարի խոսքով՝ 2022-ի համեմատ ընդհանուր էներգետիկ առումով մոտ 3.7 տոկոս արտադրության նվազում է արձանագրվել, իսկ արտահանումը նվազել է 19.6 տոկոսով, ներմուծումը՝ 26 տոկոսով:

Ընդհանուր առմամբ երկրում արտադրված 8.8 կՎտժ էլեկտրաէներգիայից սպառվել է 6.4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիան:

Հայերեն

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն