Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո
1 րոպեի ընթերցում

Իսպանիայի հարավում գտնվող հյուրանոցի լողավազանում լողալուց հետո թունավորման ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 60 հյուր, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է տեղական Diario Sur թերթը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ Բենահավիսի հյուրանոցներից մեկի լողավազանի համակարգը դադարեցրել է քլորի մատակարարումն ու ջրի pH մակարդակի կարգավորումը, սակայն շարունակել է արտանետել «այլ գազեր», որոնց բնույթն այժմ ուսումնասիրվում է մասնագիտացված խմբի կողմից։ Ջրում լողալուց հետո զբոսաշրջիկների մոտ հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջացել։
Թերթը հաղորդում է, որ լողավազանը փակ է՝ տեխնիկական սպասարկման նպատակով։ Որոշ զբոսաշրջիկներ մտադիր են բողոք ներկայացնել հյուրանոցի դեմ։