1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 8-ի և 11-ի ցերեկը, 12-13 սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 9-ի գիշերը և ցերեկային ժամերին քաղաքի առաձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ, 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հանրապետությունում մարտի 12-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով։
Մարզերում մարտի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-6 մ/վ, մարտի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: