ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ընթանում է Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը: Արարատ Միրզոյանն ու Կոնստանտինոս Կոմբոսն առանձնազրույց են ունեցել:
Նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպմանը կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: