Հայաստանի Հանրապետություն կժամանի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով մարտի 6-7-ին Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Հայերեն English Español Français Русский Türkçe