Բարձր տեխնոլոգիաներ

Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարանը հովացվում է զրոյական ջրի սպառմամբ

5 րոպեի ընթերցում

Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարանը հովացվում է զրոյական ջրի սպառմամբ

Eleveight AI ընկերությունը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հարցին, թե որքան ջուր է սպառվում գործարանի հովացման համար։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.

Երբ խոսքը գնում է արհեստական բանականության մասշտաբային ենթակառուցվածքների մասին, հանրային մտահոգությունները հաճախ կենտրոնանում են մեկ գլխավոր հարցի շուրջ՝ որքան ջուր է սպառվում մեր թվային կյանքը սնուցող չիպերը հովացնելու համար։ Սա արդարացված մտահոգություն է՝ հաշվի առնելով պատմականորեն գրանցված ցուցանիշները և գլոբալ միտումները։

Հայաստանում՝ Գագարինում գտնվող Eleveight AI-ի առաջին ԱԲ գործարանը (AI Factory) հովացվում է զրոյական ջրի սպառմամբ։ Ջուր չկա չիպերում, ջուր չկա հովացման աշտարակներում, ջուր չի օգտագործվում ո՛չ Սևանա լճից, ո՛չ որևէ հայկական գետից և ո՛չ էլ խմելու ջրի համայնքային ցանցից: Ընկերությունն այն կառուցել է այսպես նպատակաուղղված սա հետագայում ավելացված գործառույթ չէ, այլ ինժեներական հիմնարար սկզբունք, որի շուրջ նախագծվել է ամբողջ գործարանը՝առաջին իսկ օրվանից։

Eleveight AI ԱԲ գործարանի Ջրի օգտագործման արդյունավետության գործակիցը (WUE - Water Usage Effectiveness) փաստացի 0 լիտր/կՎտժ է: Էներգիայի օգտագործման արդյունավետության գործակիցը (PUE - Power Usage Effectiveness) 1.1 է՝ գործարանը դասելով աշխարհի ամենաարդյունավետ ԱԲ տվյալների կենտրոնների շարքին: Ընկերության ընթացիկ և զարգացման ապագա բոլոր փուլերում ջուրը երբեք չի լինելու հովացման համակարգի մաս: Սա հստակ և անփոփոխ հանձնառություն է՝ ամրագրված ընկերության կողմից կայացվող յուրաքանչյուր ինժեներական և ընդլայնման որոշման մեջ։

Տվյալների կենտրոնների և ջրի սպառման շուրջ գլոբալ քննարկումը

Համաշխարհային մասշտաբով տվյալների կենտրոնների ջրածախսը իրավաչափ և աճող հանրային մտահոգություն է։

Աշխարհի խոշոր տվյալների կենտրոնների մոտ 75-ից 90%-ը որպես հովացման հիմնական միջոց օգտագործում է ջրային հովացում (Florida Water and Pollution Control Operators Association, 2025): Տվյալների կենտրոնների կողմից անմիջականորեն օգտագործվող ջրի մոտ 57%-ը ստացվում է խմելու ջրի աղբյուրներից (Nature / npj Clean Water): Այսպիսին է այսօր թվային ենթակառուցվածքի մեծ մասի հովացման համաշխարհային իրողությունը։

Շնորհիվ ժամանակակից լուծումների, Eleveight AI-ն ընտրել է սկզբունքորեն այլ մոտեցում։

Ի՞նչ է իրականում նշանակում «ջուրը» հովացման մեջ. տարբերություն, որն արժե իմանալ

Հանրային քննարկումներում հաճախ անտեսվում է մի կարևորագույն սահմանազատում. տվյալների կենտրոնում ոչ բոլոր «հեղուկներն» են ջուր, և ոչ բոլոր «ջրերն» են նույն ծագման և բնույթի։ Որոշ համակարգեր օգտագործում են խմելու ջուր, որը վերջում գոլորշիանում է մթնոլորտ: Մյուսներն օգտագործում են արհեստական, հատուկ մշակված սինթետիկ, ինժեներական հեղուկ, որը երբեք չի առնչվում խմելու ցանցի ջրի հետ, չի գոլորշիանում և չի հայտնվում բնական ջրային ավազաններում: Սրանք լիովին տարբեր կատեգորիաներ են՝ բնապահպանական տարբեր ազդեցություններով, և դրանք իրար հետ շփոթելն է հենց հանրային անհանգստության հիմնական պատճառը։

Նախքան հարցնելը՝ արդյոք տվյալների կենտրոնը «ջուր օգտագործու՞մ է», պետք է տեղեկանալ՝ որ տեսակի հեղուկի մասին է խոսքը: Ահա թե ինչպես կարելի է տարբերակել.

Ամրագրված սկզբունք. ջուրը երբեք չի լինելու Eleveight AI-ի հովացման համակարգի մաս

Eleveight AI-ի ընդլայնմանը համընթաց ընկերությունը հավատարիմ է մեկ հիմնարար սկզբունքի. ջուրը երբեք չի դառնալու հովացման համակարգի մաս:

Երբ ավելի մեծ խտության արհեստական բանականության հաշվարկային ծանրաբեռնվածությունը պահանջի չիպերի մակարդակում հեղուկային հովացում, գործարանը  կկիրառի լիովին փակ շղթայով  հովացման համակարգ՝ դիէլեկտրիկ հովացուցիչով: Այն հերմետիկ, ոչ ջրային սինթետիկ հեղուկ է, որը լիցքավորվում  է մեկ անգամ և շրջանառվում  տարիներ շարունակ՝ առանց գոլորշիանալու կամ կորստի։

Այս սկզբունքն անփոփոխ է Eleveight AI-ի զարգացման և ընդլայնման յուրաքանչյուր ռազմավարական որոշման մեջ, քանի որ ապագա ԱԲ ենթակառուցվածքները պետք է ստեղծվեն բնության հետ ներդաշնակ՝ առանց որևէ փոխզիջման։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում