Հայաստանն ու Հարավային Սուդանը ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ կոմյունիկե
1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում օգոստոսի 19-ին ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Հարավային Սուդանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սեցիլիա Ադենգը ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Հարավային Սուդանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։