Քաղաքականություն

Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, այն իրականություն է. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, այն իրականություն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքը պատմական է, քանի որ այն վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառութային նշանակությունը։

«2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառութային նշանակությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառութային միակ նշանակությունը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր, էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։

«Հենց այսպիսի պետության ու տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին, և այս տեսլականն է, որ անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Չորրորդ Հանրապետության ձևավորումն արդեն փաստ է։

«Կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, այն իրականություն է»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում