«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարություն Հարությունյանի թեկնածությունն առաջադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, իսկ թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը, որը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախորդ թեկնածուն էր և քվեարկության արդյունքներով չէր ընտրվել։