Քաղաքականություն

Շատ անհանգստացած ենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Շատ անհանգստացած ենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը շատ անհանգստացած է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահը, կարծես, տնտեսական պատերազմ է հայտարարել Իրանին և պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Իրանի հարաբերությունների վրա ինչ ազդեցություն կունենա ԱՄՆ-ի այդ որոշումը։

«Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ, բնականաբար,  մենք շատ անհանգստացած ենք, և այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք և՛ Միացյալ Նահանգների և՛ Իրանի հետ, և մեր ցանկությունն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում