Քաղաքականություն

Կորեայի Հանրապետության վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Կորեայի Հանրապետության վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասված է.

«Կորեայի Հանրապետության Կառավարության և քաղաքացիների անունից ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ձեր վերանշանակման առիթով: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո, ինչպես եղել է մինչ օրս:

Ուրախ եմ նշել, որ Կորեան և Հայաստանը 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կայուն զարգացրել են բարեկամական և համագործակցային հարաբերություններ: Քանի որ մեր երկու երկրները հաջորդ տարի նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, ցանկանում եմ պահպանել սերտ կապ և համագործակցել Ձեզ հետ՝ փոխանակումները խթանելու և փոխըմբռնումը խորացնելու համար:

 Խնդրում եմ ընդունել, Ձերդ Գերազանցություն, իմ լավագույն մաղթանքները Ձեր առողջության և Ձեր  բոլոր նոր նախաձեռնություններում շարունակական հաջողությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անսպառ բարգավաճման համար»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում