Քաղաքականություն

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

1 րոպեի ընթերցում

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումը խորհրդարանում կմեկնարկի օգոստոսի 24-ից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասը` Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով օգոստոսի 24-ին` ժամը 10.00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 20-ի նիստում հավանություն է տվել Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրին և այն ուղարկել խորհրդարանի քննարկմանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում