Քաղաքականություն

ԱԺ-ում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրելու քվեարկությունը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրելու քվեարկությունը

Ազգային ժողովում մեկնարկել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի թեկնածությունը հաստատելու քվեարկությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարակությունը մեկնարկել է ժամը 16։50-ին և կտևի 45 րոպե։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ընտրած մշտական հանձնաժողովներից երեքում՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Եվրոպական ինտեգրման  և Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները, որոնք առաջադրվել էին առաջին փորձից,  չհավաքեցին բավարար ձայներ։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 61 պատգամավոր։ Այդ պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ փորձից առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը։

Եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  առաջադրված Արեգա Հովսեփյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։ Այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ փորձից առաջադրել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից   առաջադրված Դավիթ Ղազինյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում